3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
117001.6 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը
Այլ Լուրեր

Կանադայի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

 Կանադայի տարբեր հատվածներում տեղի հայերը բողոքի հզոր ակցիա են անցկացրել:  Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ Օտտավայից մինչև հեռավոր Կալգարի հայերը դուրս են եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիային զենք մատակարարելու առնչությամբ:

«Չլռե՛լ», «Չաջակցե՛լ Թուրքիային մահաբեր զենք արտադրելու և Ադրբեջանին մատակարարելու հարցում», «Հաղթելո՛ւ ենք», «Արցախը մերն է», «Խաղաղություն Արցախին». այս և այլ վանկարկումներով, պաստառներով դրոշներով տեղի հայերը դուրս էին եկել փողոց: Նրանց պահանջներից է նաև Արցախի անկախության ճանաչումը: Գլխավոր ակցիան անցկացվել է Օտտավայի խորհրդարանի շենքի մոտ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին