25 Նոյեմբերի, 2020
115827.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Կանադայի Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ- ից, ճանաչել Արցախը
Այլ Լուրեր

Կանադայի Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ- ից, ճանաչել Արցախը

Կանադայի Օնտարիո նահանգի Օրենսդիր ժողովի անդամները ի աջակցություն Արցախի առաջարկով են հանդես եկել:  

Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: 

Օնտարիոյի Օրենսդիր ժողովի անդամները առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից և քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Նրանք խիստ քննադատել են Թուրքիային և Ադրբեջանին:

 Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով իր ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: 

Նմանատիպ Հոդվածներ

Օնտարիո նահանգի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին