20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69043.2 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Կանադայում անց է կացվել մազերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու ինքնատիպ մրցույթ
Աշխարհ

Կանադայում անց է կացվել մազերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու ինքնատիպ մրցույթ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կանադայի հյուսիսարևմտյան հատվածում անցկացվել է ամենամյա Takhini Hot Springs Hair Freezing Contest (Տաք աղբյուրներում մազերի սառեցման մրցույթ) մրցույթը, որի ժամանակ մասնակիցները տաք ջրի մեջ լողալուց հետո պետք է գլուխը դուրս հանեն -20 աստիճան սաստիկ ցուրտ միջավայր և հասցնեն առավելագույն կարճ ժամանակում մազերը կամ մորուքը սառեցնելու միջոցով դրանց հետաքրքիր տեսք հաղորդել։

Ինչպես հաղորդում է«Daily Mail» պարբերականը, այս տարի մրցույթի համար ներկայացվել է 288 հայտ։Մրցույթում կա սանրվածքների 5 հիմնական անվանակարգ՝ «Լավագույն տղամարդկային», «Լավագույն կանացի», «Լավագույն խմբակային», «Ամենակրեատիվ» և «Հանդիսատեսի ընտրություն»: Հաղթողների անունները գաղտնի են պահվում և կհրապարակվեն ապրիլի 1-ին։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 2000 ԱՄՆ դոլար և անվճար կարող է լողալ լագունայում (ծովալճակ)։

Այս տարի մրցույթի համար հատուկ կայք է ստեղծվել, առաջարկվել մրցանակային բարձր գումարներ։ Կայքում նշվում է, որ տաք ջրում լողալուց հետո՝ մազերը սառեցնելու համար ամենաճիշտ ջերմաստիճանը -20C –ն է կամ ավելի ցածր։

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Կանադան շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն

Կանադայի «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անժամկետ հետաձգվել է

Diana Amirkhanyan

Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին