14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է անում չտրվել սադրանքին
Այլ Լուրեր

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է անում չտրվել սադրանքին

Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Դեսպանությունը կրկին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:

Հայերի և ադրբեջանցիների միջև վերջին շրջանում միջադեպեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում: Միջադեպերը սկսվել են հուլիսի 12-20-նն Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ավարտից հետո:

Նմանատիպ Հոդվածներ

Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը

Նատա Հարությունյան

Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումները. Կանադայի ԱԳՆ

Նատա Հարությունյան

Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին