22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101052.8 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը
Աշխարհ

Կանադան միացել Է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը

Կանադացի մասնագետները ժամանել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայր, նրանք մտադիր են մասնակցել սեւ արկղերի վերծանմանը։

«Կանադայի ներկայացուցիչներն այցելել են Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման վայր, որի հետեւանքով զոհվել Է 57 կանադացի քաղաքացի, եւ շուտով կզբաղվեն ինքնաթիռի բեկորների ուսումնասիրմամբ»,- մեջբերում Է «Ամերիկայի ձայնը» Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառնոյի խոսքը: Նախարարն ասել Է, որ Իրանը մուտքի այցագրեր Է տվել Կանադայի պատվիրակությանը: Դրա կազմի մեջ մտել Է երկու մասնագետ Տրանսպորտային անվտանգության խորհրդից:

«Նրանք այցելել են աղետի վայր… Այսօր երկու քննիչները կուսումնասիրեն բեկորները»,- ասել Է Գառնոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում: Նախարարն ընդգծել Է, որ Կանադայի ներկայացուցիչներն առայժմ հնարավորություն չունեն աշխատելու սեւ արկղերով: «Թեհրանն առայժմ կանադացիներին ինքնաթիռի սեւ արկղերին ծանոթանալու հնարավորություն չի տրամադրել… Այն, ինչ ասեցին իրանցիները, մեզ կթույլատրվի մասնակցել ոչ միայն սեւ արկղերի վերծանմանը, այլեւ դրանց վերլուծությանը»,- հայտարարել Է Գառնոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել.դեսպանությունը կոչ է անում չտրվել սադրանքին

Անի Գրիգորյան

Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

Սերինե

COVID-19. Կանադան շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին