15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը. «ՀՀ»
թերթերի տեսություն

Կանոնակարգվում է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Օրենսդրական փաթեթով հիմնարար կարգավորումներ են մտցվում պատմամշակութային հուշարձանների ինչպես պահպանման, այնպես էլ դրանց առանձին  գոտիների օգտագործման գործընթացներում, որոնց բացակայությունն այդ հարցերում կամայականությունների  եւ ենթակայական մոտեցումների տեղիք է տվել:

Պատմական մեր հարուստ ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ էական լիազորություններ են տրվել տեղական ինքնակառավարման մարմիններին: Վերջիններս ոչ միայն կարող են մասնակցել հուշարձանների ամրակայման նորոգման վերականգնման, տարածքների բարեկարգման աշխատանքներին, այլեւ կանոնակարգված մեխանիզմներով մասնակցել իրենց վարչական սահմաններում գտնվող հուշարձանների պահպանությանը: Վերջիններիս տրվում է նաեւ լիազորություն կասեցնելու օրենքի խախտմամբ իրականացվող հուշարձանների ամրակայման, նորոգման կամ բարեկարգման աշխատանքները:

Փաթեթի ընդունմամբ գործադիրն ակնկալում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել հուշարձանների պահպանության գործընթացում իրավասու մարմինների եւ հասարակության պատասխանատվության բարձրացմանը: Շատ ժողովուրդների համար երազանք է  մեր երկրում առկա նման կոթողներ ունենալը: Պատմական եւ մշակութային հարուստ ժառանգությունը մեր ժողովրդի անցյալն է, ներկան եւ ապագայի ուղեգիրը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հուշարձանների իրազեկման արշավը հետաքրքրություն է առաջացրել. ստեղծվել է կամավորների գրանցման ցանց

Աշխեն

ԿԳՄՍ նախարարությունը հուշարձանների պահպանության հետ կապված իրազեկման արշավ է սկսել

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին