21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Կապանում քաղաքական, քրեական, կոռուպցիոն տարրերը գավառական մակարդակով անվստահություն հայտնեցին իշխանությանը․ Ազատ Արշակյան
Հարցազրույցներ

Կապանում քաղաքական, քրեական, կոռուպցիոն տարրերը գավառական մակարդակով անվստահություն հայտնեցին իշխանությանը․ Ազատ Արշակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պետք է մեծ վստահություն լինի դատաիրավական համակարգի նկատմամբ, այսինքն՝ ոստիկանությանը, դատախազությանը, քննչական մարմիններին, դատավորներիերին հասարակությունը պետք է վստահի, եթե վստահի, բոլոր արտառոց դեպքերը՝ ինչպես եղավ Կապանում, Քաջարանում, մաքուր կրիմինալ ակցիաներ կլինեն ու խստագույնս կպատժվեն։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Սյունիքում՝ մասնավորապես Կապանում, տեղի ունեցած դեպքերին։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Կապանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում քաղաքական շահագրիգիռ ուժեր կան։

«Երկրորդ հանգամանք այն է, որ, անշուշտ, կան շահագրգիռ ուժեր՝ քաղաքական, քրեական, կոռուպցիոն, որոնք հարմար առիթն օգտագործեցին ու անվստահություն հայտնեցին իշխանությանը։ Սա իշխանությանն անվստահություն հայտնելու ակցիա էր, որովհետև գավառական մակարդակով անվստահություն հայտնեցին իշխանությանը»,- ասաց նա։

Արշակյանն, անդրադառնալով հարցին՝ կա արդյոք ամենաթողության մթնոլորտ, ինչու իշխանությունն այս իրավիճակը չի կարգավորում, նշեց, թե իշխանությունը միշտ պետք է կարգավորի նման խնդիրները։

«Իշխանության գործը հենց սա է, ամենաթողություն կոչվածը չպետք է լինի, օրինակ՝ չպետք է խախտվի կարանտինը, եթե արգելված է հավաքույթը, ուրեմն խախտողները պետք է պատժվեն, իհարկե, կազմակերպիչներն էլ պետք է պատժվեն։ Սակայն խախտողներ միշտ լինելու են՝ ինչպես Կապանում, Գավառում, Քաջարանում, այդ հարցին պետք չէ ցավոտ մոտենալ, պարզապես հարկավոր է այդ խախտումներն ինչքան հնարավոր է կանխել։ Եթե բողոքի ակցիաները թույլատրված են, եթե կարանտինի ռեժիմը չի խախտվում, ապա մարդիկ կարող են բողոքի ցույց անել»,- շարունակեց Ազատ Արշակյանը։

Նախկին պատգամավորի համար ծիծաղելի են պնդումները, թե Կապանի քաղաքապետի նկատմամբ իշխանությունները քաղաքական վենդետա են իրականացնում։

«Ասացի, որ վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ, հետևաբար, միշտ կարելի է ասել վենդետա, քանի որ, եթե մենք չենք վստահում փաստաբանին, դատարանին, ոստիկանին, նշանակում է հարաբերությունների մեջ ինքնադատաստանի տարրեր միշտ լինում են։ Ինչ վերաբերում է քաղաքական վենդետային, ասեմ, որ պարզապես անիմաստ է նման բան պնդել, քանի որ քաղաքական առումով իշխանությունը շատ մեծ ռեսուրս ունի, որպեսզի իր հակառակորդներին ապօրինի պատժի, բայց դա չի լինում։ Ավելին՝ իշխանությունն այս պահին քաղաքական հակառակորդներին պատժելու օրինական մեծ ռեսուրս էլ ունի, որը չի օգտագործում»,- եզրափակեց Ազատ Արշակյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Արթուր Վանեցյանը հերքում է իր կապը Կապանում տեղի ունեցած դեպքերի հետ. «Ժողովուրդ»

Սերինե

Ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ

Սերինե

Խուզարկություններ` Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին