7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54048 By Google Analytics
Գլխավոր » Կառավարության աջակցության ծրագիրը հեռանկարային, ռազմավարական է. Արման Բաբաջանյան
Հարցազրույցներ

Կառավարության աջակցության ծրագիրը հեռանկարային, ռազմավարական է. Արման Բաբաջանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում կառավարության աջակցության ծրագիրը և, ընդհանրապես, իշխանության գործողություններն արտակարգ իրավիճակի այս օրերին։

-Իշխանության գործողությունները համավարակի կանպարգելման ուղղությամբ գնահատում եմ ստեղծված իրավիճակին համարժեք, թեև կարծում եմ, որ վերջին օրերին պարետատան կողմից կատարված խստացումները, մասնավորապես՝ քաղաքացիների տեղաշարժի վերաբերյալ, կարելի էր կատարել ավելի վաղ։ Սակայն ընհանուր առմամբ, գործողությունների ու քայլերի համալիրը, որ կատարվում է իշխանությունների կողմից կարծում եմ բավարար է, ինչի վկայությունն է նաև համավարակի տարածման ոչ այնքան բարձր տեմպը Հայաստանում։ Բայց այս հարցում  միայն իշխանության գործողություններին ու քայլերին ապավինելը սխալ է։ Այս օրերին իրապես կարևոր է անհատական սոցիալական պատասխանավտվությունը, ինչի մասին այդքան շատ է խոսվում։ Բարեբախտաբար, ընհանուր առմամբ, մեր քաղաքացիերը գիտակցում են իրավիճակի լրջությունը և ցուցաբերում են այդ պատասխանատվությունը, թեև, ցավոք լինում են նաև բացառություններ, որոնք վերացնելուն էլ առաջին հերթին ուղղված են խստացումները։ Ինչ վերաբերում է տնտեսության աջակցությանն ուղղված կառավարության քայլերին, ապա կարծում եմ՝ առնվազն այս պահին դրանք ևս համարժեք են։ Կառավարությունը որոշում է կայացրել տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով տնտեսություն ներարկել շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը բավականին լուրջ տնտեսական էֆֆեկտ կունենա և զգալիորեն կնվազեցնի ճգնաժամով պայմանավորված անկումը։ Վստահ եմ, որ կառավարությունը դրանով չի սհամանափակվելու և առաջիկայում էլի կլինեն տնտեսությանն ու բիզնեսին աջակցության տարբեր ծրագրեր։ Չափազանց կարևոր է, որ այս իրավիճակում մենք տարանջատենք օպերատիվ կառավարում ենթադրող խնդիրները հեռանկարային, ռազմավարական ծրագրերից։ Կառավարարության աջակցության ծրագիրը առավելապես հեռանկարային, ռազվամարական նշանակություն ունի, ինչը չափազանց կարևոր է։ Այս պահին ավելի տեսանելի են ընթացիկ խնդիրները, մասնավորապես՝ քաղաքացիների կոմունալ վճարումների, վարկային պարտավարությունների հետ կապված հարցերը, որոնք օբյեկտիվորեն չեն կարող անմիջապես լուծվել։ Ինձ համար ընդունելի է կառավարության այն մոտեցումը, որ անթույլատրելի է այս խնդիրներին վերաբերվել միակողմանիորեն, քանի որ եթե, օրինակ՝ մեկ որոշմամբ սառեցվեն կոմունալ վճարումները կամ վարկային մուծումները, ապա խնդիրների առաջ կարող են կանգնել նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերություններն ու բանկային կազմակերպությունները, որոնք մեր տնետեսության կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ ունեն։ Այս առումով, այո, չի կարելի տրվել պոպուլիստական կոչերին և միակողմանի որոշումներ կայացնել և կարծում եմ՝ կառավարությունը այս հարցում ճիշտ է վարվում՝ հաշվարկելով բոլոր կողմերի ռիսկերը։

-Արդյոք այս ծրագիրը փարատե՞ց այն մտահոգությունները, որոնք կային երեկ Ազգային ժողովում։

-Ես, բնականաբար չեմ կարող խոսել բոլոր մտահագությունների հեղինակների անունից, գուցե ոմանց համար այդ ծրագիրը գոհացուցիչ էր, գուցե ոմանց մտահագությունները չփարատվեցին։ Բայց կարևոր է արձանագրել, որ սա ստատիկ հարց չէ, սա գործընթաց է, որը շարունակվում է ամեն օր և ինչպես նշեցի, վստահ եմ, որ կառավարությունն առաջիկայում էլ հանդես է գալու նոր նախաձեռնություններով։ Այս հարցում անելիք ունենք նաև մենք՝ պատգամավորներս, մենք կարող ենք առնվազն կապող օղակ դառնալ գործարար համայնքի ու կառավարության միջև՝ գոնե բիզնեսին հուզող խնդիրները՝ իրենց բոլոր առանձնահատկություններով գործադիր իշխանությանը փոխանցելու առումով։ Ես օրինակ, իմ համախոհների հետ արդեն իսկ սկսել եմ գործարար համյանքի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում գույքագրում ենք այս պահին բիզնեսի համար տեսանելի և ապագայում կանխատեսվող խնդիրները և դրանք ես փորձում եմ տարբեր խողովակներով ներկայացնել կառավարությանը։ Կոչ եմ անում իմ բոլոր գործըննկերներին ներգրավվել այս գործընթացում, որի արդյունքում վստահ եմ՝ կծնվեն տասնյակ, հարյուրավոր գաղափարներ, որոնց անգամ փոքր մասի իրականացման դեպքում մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից հետո կլինի նոր աշխարհակարգի ձևավորում, բացառված չէ՝ միանգամայն նոր խաղացողներով ու ազդեցության գոտիներով․ Արման Բաբաջանյան

Սերինե

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի դիտարկումը խուճապ առաջացնո՞ղ է, թե՞ ոչ․ Բաբաջանյան

Սերինե

Ապրիլի 5-ի հանրաքվեն անկյունաքարային է երկրի զարգացման համար. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին