10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53352 By Google Analytics
Գլխավոր » Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը
Քաղաքականություն

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, որն ունի 100 տոկոս պետական բաժնեմաս, լուծարվում է: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

«Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը:

2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում ու եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի:

«Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի եւ պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման եւ վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:  

Նմանատիպ Հոդվածներ

Ցերեկային խնամքի կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Diana Amirkhanyan

2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 միլիարդ դրամի չափով. Նիկոլ Փաշինյան

Diana Amirkhanyan

Հայաստանի առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին