7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54111 By Google Analytics
Գլխավոր » Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները
Քաղաքականություն

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները։ Որոշման համաձայն օժանդակություն կտրամադրվի՝

✔️ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աջակցություն միանվագ նպաստի ձևով, նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

✔️ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

✔️ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:

Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

✔️ ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։

Նմանատիպ Հոդվածներ

Դավիթ Անանյանը ներկայացրել է այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն

Diana Amirkhanyan

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Diana Amirkhanyan

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին