10.6 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53217 By Google Analytics
Գլխավոր » Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրն՝ ուղղված փոքր բիզեսի աջակցությանը
Տնտեսություն և Բիզնես

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրն՝ ուղղված փոքր բիզեսի աջակցությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5 ծրագիր  պետք է այսօր քննարկի, և արդեն իսկ ընդունեց 3-րդ միջոցառման փաթեթը։ Նախագիծը ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով էլ ասաց, թե միջոցառումը  նվիրված է փոքր բիզնեսին։

«Այսինքն՝ այս գործիքի շահառուներ են լինելու այն կազմակերպությունները, որոնք  2019 թ․  ընթացքում ունեցել են 24-ից մինչև 500 մլն դրամ իրացման շրջանառություն։ Այստեղ մենք արդեն ունենք ոլորտային թիրախավորում, որովհետև փորձել ենք այս աջակցությունն ուղղել առավել խոցելի ուղղություններին, որոնք այս կարճ ժամանակահատվածում ունեն լիկվիդայնության խնդիրներ»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ այս ընթացքում ստացել են ազդակներ, որ կա լիկվիդայնության ռիսկեր մշակող արդյունաբերության, կացության ու հանրային սննդի կազմակերպման , փոխադրումների ու պահեստային տնտեսությունների կազմակերպման, զբոսաշրջային ծառայությունների ու սպասարկման ոլորտներում։

«3 տարվա այս աջակցության առանձնահատկությունը այն է, որ կազմակերպությունների ընտրությունը կատարում է ոչ թե բանկային համակարգը, այլ  կազմակերպություններն ընտրվում են իրենց բնորոշ այն օբյեկտիվ  չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019 թ․ ընթացքում»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար մշակել է համապատասխան մեխանիզմներ

Diana Amirkhanyan

Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները

Սերինե

Կառավարության գործունեությունն ուղղված է լինելու հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակմանը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին