14 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 01.06.2020
Գլխավոր » «Կառավարությունը չէ, որ պետք է դիմակների գները կարգավորելու միջոցներ ձեռնարկի։ ՏՄՊՊՀ-ն ևս չունի նման գործառույթ»
Այլ Լուրեր

«Կառավարությունը չէ, որ պետք է դիմակների գները կարգավորելու միջոցներ ձեռնարկի։ ՏՄՊՊՀ-ն ևս չունի նման գործառույթ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Կառավարությունը պիտի կտրուկ միջոցներ ձեռնարկի դիմակների գները կարգավորելու համար, այլընտրանք ուղղակի չկա»,-այս հայտարարությունն էր արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս մայիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստում։

NewArmenia.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք Կառավարության դիրքորոշումն է հայտնել ԱԺ նախագահը։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Մանե Գևորգյանն ասաց, որ մեկնաբանության համար ճիշտ կլինի պրն Միրզոյանից ճշտենք, թե իր հայտարարությունն ինչին է վերաբերում և ինչ է նկատի ունեցել․ «Կառավարությունը չէ, որ պետք է միջոցներ ձեռնարկի գները կարգավորելու համար, դրա համար կան հատուկ մարմիններ՝ օրինակ ՏՄՊՊՀ-ն, որը զբաղվում է այս գործով առաջին իսկ օրվանից, կխնդրեմ իրենց հետ զրուցեք», -ասաց Նիկոլ Փաշինյանի խոսնակը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ի պատասխան մեր հարցին, թե Կառավարություն ասելով ի՞նչ է նկատի ունեցել, քանի որ վարչապետի խոսնակն ասում է, որ Կառավարությունը չէ, որ պետք է միջոցներ ձեռնարկի՝ շեշտեց, որ ինքը հեռախոսով չի պատասխանում հարցերին։

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ։ ՏՄՊՊՀ մամուլի խոսնակն ընդգծեց, որ շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ հանձնաժողովը չունի:

Նա նաև նշեց, որ ՏՄՊՊՀ-ի աշխատանքները նպատակ ունեն վեր հանել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումները, մասնավորապես՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, այդ թվում՝արհեստական պակասուրդի ստեղծման կամ պահպանման դեպքերը:

«Մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:
Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները: Այսպես՝ ամենօրյա ռեժիմով 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիմակների գների փոփոխություններն առավելապես պայմանավորված են պահանջարկի էական բարձրացմամբ, ինչպես նաև ներմուծման ծավալների կրճատմամբ, մասնավորապես՝ նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք դիմակների ներմուծում էր իրականացվում Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունից, սակայն հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը“ վերոգրյալ երկրներում առկա է ինքնաբավության խնդիր ևս։ Ուստի դիմակների գնային փոփոխությունն առավելապես պայմանավորված է առաջարկի և պահանջարկի համամասնությունների փոփոխությամբ։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ Հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում վերահսկողություն է իրականացնում միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների և առևտրային ցանցերի կողմից վարվող գնային քաղաքականության նկատմամբ»,-հավելեց Անի Սմբատյանը։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս. կառավարության կոչը՝ երևանյան բակերում

Աշխեն

Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստին դիմակ չկրելու համար ստացավ նախազգուշացում․ հաջորդիվ նա կհեռացվի նիստերի դահլիճից

Ani Grigoryan

Չեմ բացառում, որ դիմակ կրելը պարտադիր լինի 1-2 տարի․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին