13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Կառավարության առա­ջարկ­վող մո­դե­լը պետք է վե­րա­նա­յել. Գագիկ Մակարյան. «Փաստ»
թերթերի տեսություն

Կառավարության առա­ջարկ­վող մո­դե­լը պետք է վե­րա­նա­յել. Գագիկ Մակարյան. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

Օրերս հրապարակվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը, որում մասնավորապես նշված են տնտեսվարողներին օժանադակելու նպատակները, ինչպես նաև տնտեսվարողների շրջանակը: 

Ըստ նախագծի՝ օժանդակության հիմնական ձևերը համաֆինանսավորումը, վերաֆինանսավորումն ու սուբսիդավորումն են: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գնահատում է հրատապության կարգով նման նախագիծ մշակելու հանգամանքը, բայց, այդուհանդերձ, որոշակի վերապահումներ ունի:

«Արագությունը գնահատում եմ, բայց այստեղ կարևոր խնդիր կա. համակարգը հասանելի չի լինի հազարավոր ընկերությունների համար՝ պայմանավորված մի քանի պատճառներով: Առաջին՝ այստեղ սելեկցիայի, այսպես ասած, մի հետաքրքիր բանալի է դրված: Գրված է, որ կարող են դիմել լավ վարկային ու հարկային պատմություն ունեցող ընկերությունները, բայց սա արդեն բավականին խիստ սելեկցիայի է ենթարկում ընկերությունների թիվը.  կարծում եմ՝ մեծ թվով ընկերություններ այդ շեմը պարզապես չեն կարողանա հաղթահարել: Երկրորդ  պատճառն այն է, որ այդ լավ պատմությունը կարող է խաթարվել հենց ներկա իրավիճակում՝ համավարակից բխող պայմաններում: Արդեն շատ-շատ ընկերություններ չունեն ֆինանսական միջոցներ, բացի այդ, ունեն խնդիրներ՝ սկսած կոմունալների վճարումներից, ավարտված հարկային պարտավորությունները կատարելով: Հետևաբար, իրենք շատ արագ կարող են հայտնվել վարկային վատ պատմություն ունեցողների ցուցակի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը:

Քանի որ վերոնշյալ խնդիրների պատճառով ոչ բոլոր ընկերությունները կարող են ստանալ այդ վարկերը, Գ. Մակարյանն առաջարկում է փորձել ավելի պարզեցված մոդելով տրամադրել դրանք կամ էլ դիտարկել դրամաշնորհների տարբերակը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի գործատուների միության նախագահը հրավիրվել է «Այո»-ի դրամահավաքին, սակայն չի մասնակցել

Աշխեն

«2020-ը պետք է լինի արագ զարգացման տարի». Գագիկ Մակարյան

Diana Amirkhanyan

«Համաներումը հիմա մի քիչ այլ կերպ է ընթանում». Գագիկ Մակարյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին