24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը
Այլ Լուրեր

Կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը հանրային սննդի կազմակերպություններում շարունակվում է: Մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:

         Երևանում այսօր՝ 31.05.2020թ, շրջայց է կատարվել Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը: Նրանք  խախտել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջները՝ անձնակազմը չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չի ապահովվել սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, ոչ բոլոր մուտքերի մոտ է եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղ:

Խախտումները հայտնաբերել և համապատասխան արձանագրությունները պարետատուն են ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները:

     Խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին