19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108211.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ
Այլ Լուրեր

Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա  24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:

«Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:

ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՍԱՏՄ-ն անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն մարզերում խախտումներ արձանագրել է, Երևանում՝ ոչ

Նատա Հարությունյան

ՍԱՏՄ-ն ամփոփել է ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին