30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
Սոցիալական

Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր՝ հուլիսի 8-ին,  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսչական մարմինն այսօր նաև կասեցումներ է կատարել: 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող  շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները»:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

Սերինե

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին