20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում
Այլ Լուրեր

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան այսուհետ կգործի նոր հասցեում: Օգոստոսի 15-ին շուկան բացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:

«Տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին: Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի մեր ֆերմերներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Շուկայի նոր տարածքն ընտրվել է նախարարության և ֆերմերների համատեղ քննարկումների արդյունքում:

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար տրամադրվել են սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ վերազինել են ֆերմերներին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին