Գլխավոր » Կարծես թե Թրամփի վարչակազմից որևէ ճնշում չի գործադրվում Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը խափանելու ուղղությամբ. Սուրեն Սարգսյան
Կարևոր

Կարծես թե Թրամփի վարչակազմից որևէ ճնշում չի գործադրվում Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը խափանելու ուղղությամբ. Սուրեն Սարգսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։

«Մեկ ժամից տեղի է ունենալու արդեն բուն քվերակությունը և հանրապետականներն ու դեմոկրատները պետք է քվեարկեն Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը, սա այն տեսակի բանաձևերից է, որը չի ենթադրում իրավական այնպիսի գործընթաց ինչպիսին է Սենատ ուղարկելը, Սենատում քվեարկելը և հետո  արդեն նախագահի կողմից հաստատելը»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, խոսելով  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա նշեց, որ սա ուղղակի հայտարարություն է  լինելու, ընդունվելու է միայն ներկայացուցիչների պալատի կողմից։

Վերջինիս խոսքով՝ համանման նախաձեռնություն կա նաև Սենատում։

«Բոբ Մենենդեզի և Թեդ Կռուզի նախաձեռնությամբ նման բանաձև կա նաև Միացյալ Նահանգների Սենատում, որն առանձին գործընթացով, առանձին քվեարկվող բանաձև պետք է լինի»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու կարող է դրական ավարտ ունենալ այս գործընթացը, նա նշեց, որ բավականին լավ ժամանակ է ընտրված, նաև հակաթուրքական լուրջ տրամադրություններ կան Վաշինգտոնում, որովհետև Թուրքիան չափազանց ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Իրանի հետ և այն, ինչ անում է Սիրիայում և Մերձավոր Արևելքում, Միացյալ նահանգները գնահատում է որպես սխալ քաղաքականություն, հետևաբար սա նաև թուրքերին պատժելու հնարավորություն է։

«Նաև որոշակի հակաթուրքական տրամադրվածություն կա և թուրքերն էլ կարծես լավ և էֆեկտիվ չեն պատրաստվել նման զարգացումներին և հակահարված չկա։ Իսկ 3-րդ կարևոր հանգամանքն այն է, որ կարծես թե Թրամփի վարչակազմից ի տարբերություն այլ վարչակազմերի որևէ ճնշում չի գործադրվում  ներկայացուցիչների պալատում քվեարկությունը խափանելու ուղղությամբ»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին