Գլխավոր » Կարճատև հանդիպում Վ. Պուտինի և Բ. Քոչարյանի միջև. Իրականացել է Քոչարյանական թիմի սպասելիքների նվազագույն մասը
Գլխավոր Նորություններ

Կարճատև հանդիպում Վ. Պուտինի և Բ. Քոչարյանի միջև. Իրականացել է Քոչարյանական թիմի սպասելիքների նվազագույն մասը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հոկտեմերի 1-2-ը Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվեց շատ բարձր մակարդակով: Տեղի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների միջև առկա է լիակատար փոխըմբռնում, կա հագեցած օրակարգ և շարունակական քննարկումների հսկայական նյութ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր գործընկերների հարաբերությունների բարձր մակարդակի մասին են խոսում և՛ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Փաշինյանն իր ընկերն է, և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երկկողմ՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումները, որոնցից յուրաքանչյուրը տևել է շուրջ մեկ ու կես ժամ:

Հետաքրքրական դետալ էր նաև Նիկոլ Փաշինյանի տեղադրած սելֆին, որը թեև լրատվական դաշտում շահարկումների տեղիք տվեց, բայց հասկանալի է, որ Փաշինյանն այն չէր հրապարակի առանց մյուս նախագահների համաձայնության: Իսկ դա արդեն վկայում է, որ առկա է եղել փոխըմբռնման ջերմ մթնոլորտ և գործընկեր երկրների նախագահները Երևանում ընդունել են ժողովրդական վարչապետի աշխատաոճը և խաղի կանոնները:

Լրատվական դաշտում նաև շրջանառվեց Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին տեղեկությունը: Նկատենք, որ հանդիպման մասին բնականաբար տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը, քանի որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հետ պաշտոնական և օդանավակայանում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում: Եվ նման դեպքերում արարողակարգը տեղյակ է լինում հյուրընկալվող կողմի շարժերից: Այդ հանդիպումը տևել է շատ կարճ և առավելապես կրել է ֆիկտիվ բնույթ: Այն թերևս Ռ. Քոչարյանի քարոզչական թիմը փորձում է օգտագործել ներքին լսարանում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, սակայն այդ հանդիպումը քաղաքական առումով իրական որևէ խնդիր չի լուծել:

Կարելի է նշել, որ իրականացել է նախկին նախագահի թիմի կողմից Վ. Պուտինի այցից բարձրաձայնվող սպասելիքների նվազագույն մասը: Այս ֆոնին ծիծաղելի են դառնում նախկինում բազմիցս հնչած այն պնդումները, թե Վ. Պուտինը ցանկություն է հայտնել կալանավայրում հանդիպել Ռոբերտ Քոչարյանին կամ այդ հանդիպման չկայանալու պատճառով կարող են միջպետական խնդիրներ առաջանալ:


Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին