6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108992 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Կարմիրգյուղում ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը
Այլ Լուրեր

Կարմիրգյուղում ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել է ոռոգման եւ ջրահեռացման առուների կառուցումը, մեկնարկել եւ ընթանում է ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Կարմիրգյուղի ոռոգման եւ ջրահեռացման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 22 միլիոն 564  հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 15 միլիոն 794 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 769  հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Ջրահեռացման եւ ոռոգման առուները կառուցվել են 1181 գծամետր երկարությամբ, Ազատության, Հունան Ավետիսյան, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Շիրազ եւ Սերգո Ավետիսյան փողոցներում, երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Դրանք միաժամանակ ծառայելու են  ոռոգման նպատակներով: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հուլիսից եւ ավարտվել սեպտեմբերի սկզբներին: Օգոստոսի վերջերից Կարմիրգյուղում մեկնարկել է սուբվենցիոն երկրորդ ծրագիրը, որով իրականացվում են  ասֆալտապատման աշխատանքներ  Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցներում: Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 800 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ  21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցն ասֆալտապատվում  է 679, Սերգո Ավետիսյանի անվան փողոցը՝ 440 գծամետր երկարությամբ: Հովհաննես Շիրազի անվան փողոցի հատվածը ասֆալտապատվում է 3720 , իսկ Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը՝ 2932 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Նմանատիպ Հոդվածներ

Կարմիրգյուղի մի շարք փողոցներում կկառուցվեն ջրահեռացման եւ ոռոգման առուներ

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին