Գլխավոր » Կարող ենք տուրքն այնքան բարձրացնել, որ որևէ մեկին գրավիչ չլինի նոր նարգիլե ակումբ բացել․ Հայկ Գևորգյան
Տնտեսություն և Բիզնես

Կարող ենք տուրքն այնքան բարձրացնել, որ որևէ մեկին գրավիչ չլինի նոր նարգիլե ակումբ բացել․ Հայկ Գևորգյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարևոր է համարում բիզնես ու տնտեսական շահի տարաջնատումը։ Նա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց, թե կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրները հավասար տնտեսական պայմաններ ունենան, քանի որ, եթե մեկն արտոնություն ունեցավ, դոմինանտ դիրք կունա։ Ինչ վերաբերում է ծխախոտի տեմ պայքարին, Գևորգյանը նշեց, թե սուպերմարկետներից ծխախոտի ցուցադրությունը հանելը շատ գործուն քայլ կլինի։

«Ինչ վերաբերում է նարգիլեի ու ծխախոտի ակումբներին, ապա դրանց վրա կարող են այնպիս հարկ սահմանել, որ մեկ բաժակ սուրճը լինի ոչ թե հազար, այլ տասը հազար դրամ։ Այսինքն՝ տուրքն այնքան բարձրացնենք, որ որևէ մեկին գրավիչ չլինի նոր նարգիլե ակումբ բացելը»,- ասաց նա։

Գևորգյանն առաջարկեց, որ փակ տարածքներում ծխելու արգելքը մեկ տարի առաջ բերվի։  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ, համաձայնելով  պատգամավորի հետ, հավելեց, թե ինքը շատ ուրախ կլիներ , եթե օրենքն ընդունվելուց մի ամիս հետո ուժի մեջ մտներ։

«Ժամկետները  որոշվել է անցնցում անցկացնելու համար, իսկ ես ուրախ կլինեի, որ փակ տարածքների արգելքը բերվեր ոչ թե մեկ տարի, այլ ընդունումից մեկ ամիս հետո»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է Կառավարության կողմից առաջարկված Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին