6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109004.8 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Կարևորելու եմ երեք սկզբունք` ՍԴ նախագահին ընտրելիս. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
Իրավունք

Կարևորելու եմ երեք սկզբունք` ՍԴ նախագահին ընտրելիս. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին, ոչ թե նրա համար, որ ասելիք չունեմ, այլ, որ այդ հարցերը և ՍԴ ֊ի հետ կապված բազմաթիվ գործընթացներ շատ ավելի խորքային մեկնաբանության կարիք ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նախընտրելի թեկնածու ունի, իր թեկնածությունը կառաջադրի, թե ոչ Թովմասյանն ասաց, որ այդ հարցերին կանդրադառնա ներսում և, որ լրագրողները իր գործընկերներից շուտ չեն իմանա իր դիրքորոշումը։

«Բնականաբար, երկար կտևի, քանի որ կան երեք բոլորովին նոր դատավորներ, որոնց չենք ճանաչում, չգիտենք մասնագիտական առումով։ Թեկնածուի համար կարևորում եմ երեք հատկանիշ` պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և վարչական գործառույթ իրականացնելու հմտությունները»,-ասաց Թովմասյանը ու հորդորեց լրագրողներին ՍԴ նախագահի ընտրությունը դարի կամ օրվա հարց չդարձնել։

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը շարունակվում է նաև այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքական շրջանակաները այլ թեկնածուներ են քննարկել. Հրայր Թովմասյան

Նատա Հարությունյան

«Խրամատը լքած» Հրայր Թովմասյանը կշարունակի աշխատել նոր նախագահով ՍԴ-ում

Սերինե

Հրայր Թովմասյանը ներկայանում է ՍԴ և մասնակցում նիստերին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին