27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Կարևոր է, որ պետությունը ջանքեր գործադրի, որպեսզի այս վիճակից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք. «ՀՀ»
թերթերի տեսություն

Կարևոր է, որ պետությունը ջանքեր գործադրի, որպեսզի այս վիճակից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«2019 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.923 մլրդ դոլար (3.349 տրլն դրամ), իսկ արտաքին պետական պարտքը կազմել է 5.533 մլրդ դոլար (2,677 տրլն դրամ) կամ 79.9 տոկոս, իսկ ներքին պարտքը`1.390 մլրդ դոլար (672.4 մլրդ դրամ) կամ 20.1տոկոս: Արտաքին պարտքի կառուցվածքում 90.1տոկոսը կամ 4.983 մլրդ դոլարը բաժին է ընկել կառավարությանը, իսկ մնացած 9.9 տոկոսը կամ 550 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկին:

2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 3.5 տրլն դրամ կամ 7.3 մլրդ դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմում է 2.8 տրլն դրամ կամ 5.8 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 737.2 մլրդ դրամ կամ 1.5 մլրդ դոլար:

Իսկ ինչ սպասումներ կան՝ կապված այս համավարակի հետեւանքների հետ: Դեռ ապրիլի կանխատեսման համաձայն՝ 2020 թ. սպասվում էր ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության աճ մինչեւ 57.2 տոկոս՝ 2019 թ. փաստացի 53.5 տոկոսից: 2022 թ. համապատասխան ցուցանիշը մինչեւ 55.8 տոկոս նվազում կունենար: Բայց այս կանխատեսումն արվել էր 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի մինչեւ 1.7 տոկոս դանդաղման դեպքում (բազային սցենարով)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հետ կապված: Երկու ամիս անց Համաշխարհային բանկը թարմացրեց համավարակի ճգնաժամի պայմաններում գլոբալ տնտեսական հեռանկարների կանխատեսումը: Եվ Հայաստանին բաժին ընկավ 2020 թ. ՀՆԱ-ի՝ 2.8 տոկոսով անկման կանխատեսումը…

Շատ կարեւոր է, որ պետությունը ջանքեր գործադրի, որպեսզի այս վիճակից հնարավորինս քիչ տուժած դուրս գանք, որպեսզի ռիսկերը հնարավորինս կառավարելի լինեն: Եվ, ի դեպ, ռիսկերից մեկի մասով՝ տոկոսադրույքի ռիսկի: Կառավարելի՞ են դրանք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 2,8 տոկոսով, հաջորդ տարի կաճի 4,9 տոկոսով. ՀԲ-ի կանխատեսում

Սերինե

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2020-ի առաջին եռամսյակում կազմել է 3.8 տոկոս

Սերինե

Շատ կարևոր է, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կառավարելի վիճակում լինի. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին