14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ
Տնտեսություն և Բիզնես

ԿԲ-ն կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կենտրոնական բանկը դրամի միջոցով կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով կոչ է անում վճարումներն իրականացնել անկանխիկ, բացi այդ նախաձեռնել է հին թղթադարմները նորով փոխարինելու գործողություններ:

Այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:

«Մարտի սկզբին հանդես եկանք հայտարարությամբ` կոչ անելով քաղաքացիներին, որ իրենց առևտուրը հին թղթադրամներով անեն, դրանք գան բանկեր, և ԿԲ-ն բանկերի հետ համագործակցությամբ այդ հին թղթադրամները փոխարինի նոր չօգտագործված թղթադրամներով: Այդ գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև  բավականին շատ կանխիկ վճարումներ կան: Դրա համար մենք կոչ ենք անում առցանց, անկանխիկ վճարումներ իրակացնել` այդ ձևով հնարավորինս զերծ մնալով կանխիկ դրամի հետ շփվելուց»,-ասաց Ստեփանյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին