23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69210.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար
Այլ Լուրեր

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից
ազդարարում է  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի
մեկնարկը։
Դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ.
Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց  (հասցե` Երևան, Հանրապետության փող.,
73 շենք, հեռ` 091202960):
Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.
Նվազագույն տվյալներ.
●       Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
●       Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
●       Կոշտ սկավառակ (HDD). 500GB
●       Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
●       Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում
(դյուրակիր համակարգչի դեպքում)
●       Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN.
802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
●       USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.
●       Պրոցեսոր (CPU). Intel Core i3
●       Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
●       Կոշտ սկավառակ (HDD). 500GB
●       Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
●       Էկրան (Display)․ 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում
(դյուրակիր համակարգչի դեպքում)
●       Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․
802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
●       USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS
●       Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
●       Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
●       Էկրանի չափսը >= 8 դյում
●       3G, Wifi։
Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն
ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության
հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու
նպատակով:
Դպրոցականների և ուսուցիչների  շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան
սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին