15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ
Այլ Լուրեր

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ

«ԿԱՄՔ» հասարակական կազմակերպության կողմից իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտից բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք բերվել են ՀՀ ոստիկանության բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

«ԿԱՄՔ»-ի ղեկավար Վահագն Չախալյանը նշել է, թե պայքարում են նախարարի «հակահայկական ծրագրի դեմ»։ Նա հայտնել է օգոստոսի 28-ին կրկին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հավաքվելու մտադրության մասին: Այդ օրերի ընթացքում «ԿԱՄՔ»-ի անդամները ավտոերթով Երևանում և մարզերում իրականացնելու են իրազեկման միջոցառումներ։

Նմանատիպ Հոդվածներ

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Աշխարհի ամենամեծ գիտակրթական փառատոնն անցնելու է Հայաստանում. ԿԳՄՍ նախարար

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին