31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90108.8 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » «Կեղծ սկանդալներով մեր իմիջը վնասածները պետք է պատասխան տան». 40 տոննա ծխախոտ արտահանած «ԱՏԿ»-ի տնօրեն
Այլ Լուրեր

«Կեղծ սկանդալներով մեր իմիջը վնասածները պետք է պատասխան տան». 40 տոննա ծխախոտ արտահանած «ԱՏԿ»-ի տնօրեն

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ոստիկանությունը ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել և ուսումնասիրում է Հայաստանից արտահանված 40 տոննա ծխախոտի վերաբերյալ հրապարակումները: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասացին Ոստիկանության լրատվական բաժնից:

Նշենք, որ երեկ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել էր, որ դատախազությունը հրապարակումներն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ 

«Հուսով եմ՝ 40 տոննա ծխախոտի մեր արտահանումը մաքսանենգության հետ կապողները կպատժվեն, որ ամենակեղտոտ ստերն են գրում էս օրերին ու կասկածելի աղբյուրներով ռուսական մամուլին հղում տալիս»,-մեզ հետ զրույցում ասաց «Արմենիան տոբակո կոմպանի»-ի տնօրեն Արմեն Ունանյանը՝ պնդելով. «Մեր բեռը մաքսանենգ չի եղել, ինչը ապացուցված է փաստաթղթերով ու ոչ թե առգրավված է իրավապահների կողմից, այլ Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահման պահեստում է: Ի սկզբանե, առգրավված չի եղել: Սա մեզ հավաստել է մեր գնորդը, որը միջազգային կազմակերպություն է»:

Նրա խոսքով՝ կոնտրաբանդայի դեպքում միանգամից ձերբակալում են բեռն էլ, մարդկանց էլ: «էդ բոլոր հրապարակումների հեղինակները պետք է պատասխան տան: Մենք արդեն իմմիջային կորուստ ունենք ու դրա համար պետք է պատասխան տան կեղծ սկանդալներ գրողները: Լրիվ օրինական բաց ենք թողել էդ ապրանքը: Ես ինքս պատրաստվում եմ դատի տալ հրապարակումների հեղինակներին ու ԶԼՄ-ներին, որոնք ակնհայտ սուտ ու էժան սկանդալներով վնաս են հասցրել մեր ընկերությանը, եթե չհերքեն»,-ասաց Ունանյանը:

«Ես հարցում եմ արել և մեր գործընկերոջից հաստատում եմ ստացել, որ բեռը առգրավված չէ: Այն մաքսային ժամանակավոր պահեստում է, քանի որ այժմ Ռուսաստանում մայիսյան տոներ էին և ոչ աշխատանքային օրեր»,-հավաստեց Ունանյանը:

Նշենք, որ նախկին իշխանությանը սատարող ԶԼՄ-ները գրել են, թե ռուսական լրատվամիջոցի տարածած մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ Իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը, որը գարծարքը արել է Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամու՝ «քրեական հեղինակություն հանդիսացող» Արամ Խռանյանի հետ, որը հայտնի է «Արամչո» մականվամբ: Ըստ ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրված նախկին ավագանի Մարինա Խաչատրյանի՝ «ամսական 15 մլն դոլարի մասքանենգության է կատարվում»:

«Իհարկե նման կեղծիք հորինողներն ու տարածողները պետք է պատասխան տան: Ես նորից եմ ասում՝ մեր գործընկերը միգաջգային կազմակերպություն է: Այդ հրապարակումներում նշված անձանց հետ կապ չունի ու չի կարող ունենալ: Ես այդ անձանց չեմ էլ ճանաչում»,- պնդեց Ունանյանը:

Չնայած թե՛ գործարանի տնօրենը, թե՛ Հակոբյանը հերքել են վերջինիս կապը արտահանված ծխախոտի գործարքի հետ, ֆեյսբուքյան գործիչներն ու նախկիններին սատարող ԶԼՄ-ները շարունակում են դա գրել: 

Իրականում «Արմենիան տոբակո կոմպանին» ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, «Գազի Կոլյա» մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի աղջկա՝ Լիլիթ Աբրահամյանի ու Ջրային պետական կոմիտեի նախկին պետ Արսեն Հարությունյանի սեփականությունն է: Այս մասին նշված է պետռեգիստրում:

«Արմենիան տոբակո կոմպանիի» տնօրենը ավելի վաղ մեզ ասել էր, որ 40 տոննա ծխախոտի խմբաքանակ է ուղարկել Ռուսաստանի տարածքով Աֆղանստան արտահանելու համար:  

Նրա խոսքով՝ գնորդը խոշոր միջազգային ընկերություն է, որը զբաղվում է սիգարետների մատակարարումով անմաքս խանութներին՝ Duty free: «Բարձրացած աղմուկից հետո իմ գործընկերոջը հարցրել եմ, իրենք ասել են, որ իրենց մոտ ամեն բան նորմալ է, իրենք խնդիր չունեն ապրանքի հետ կապված, իրավաբաններն իրենց գործն արել են, ու ապրանքը իրենք ստանալու են»,- պատմեց Ունանյանը:

Գործարարի պնդմամբ՝ ապրանքը օդանավակայանում ուշադրության է արժանացել, քանի որ արտակարգ դրության պայմաններում է արտահանվել, երբ ճանապարհները փակ են: Ապրանքի տեղափոխումն իրականացրել է գնորդ ընկերությունը, որն էլ Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռի կոմերցիոն ռեյսով եկել, ապրանքը տարել է:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ես չեմ բացառում, որ մեր պատգամավորները կորոնավիրուսով վարակված լինեն ԲՀԿ՝ արդեն վարակված պատգամավորներից»․ Հրաչ Հակոբյան

Սերինե

Հրաչ Հակոբյանը կրկին կդիմի դատարան՝ «ծխախոտ արտահանելու» լուրը հերքելու պահանջով, նաև՝ Միքայել Մինասյանի դեմ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին