-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով
Աշխարհ

Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգել են կորոնավիրուսի պատճառով

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նախագահների հերթական երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը, որը պետք Է կայանար ընթացիկ տարում Բիշքեկում, կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել Է 2021 թվականին եւ ամենայն հավանականությամբ կկայնա Թուրքմենստանում: Հոկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել Ուզբեկստանի արտգործնախարարության ղեկավար Աբուլազիզ Քամիլովը:

«Դժբախտաբար, կորոնավիրուսի եւ այդ համավարակի հաղթահաման ժամկետների պահպանվող անորոշության հետ կապված հանգամանքների պատճառով մինչեւ այս տարվա վերջը հազիվ թե հաջողվի անցկացնել հերթական՝ երրորդ կոնսուլտատիվ հանդիպումը»,- ասել Է Կամիլովը «Պրավդա Վոստոկա» թերթում հրապարկված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Թուրքմենստանն առաջարկել Է երրորդ հանդիպումն անցկացնել իր մոտ 2021 թվականին:

«Մենք, լինելով կոնսուլտատիվ խորհրդի համանախագահ, լիովին պաշտպանում ենք Թուրքմենստանի սույն առաջարկությունը եւ հույս ունենք հաջորդ կենտրոնասիական կոնսուլտատիվ գագաթնաժողովն անցկացնել լայն եւ բովանդակալից ծրագրով»,- հայտնել Է Քամիլովը: Նրա կարծիքով՝ Թուրքմենստանում կայանալիք հանդիպումից հետո հերթական գագաթնաժողովը կարելի կլինի անցկացնել Բիշքեկում:

Բարձրաստիճան դիվանագետի կարծիքով՝ հանդիպման հետաձգումը չի նշանակում, թե տարածաշրջանի երկրները «պակասեցրել են» տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ խորացման «արագությունը»: Նրա համոզմամբ՝ Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունների համար բազմակողմ համագործակցությունը գերակա նշանակություն ունի:

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների կոնսուլտատիվ հանդիպումներ անցակացնելու առաջարկությունը 2017 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում առաջադրել Է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միզիյոեւը: Առաջին նման հանդիպումը կայացել Է 2018 թվականի մատին Ղազախստանի մայրաքաղաքում, երկրորդը՝ 2019 թվականի նոյեմբերին Տաշքենդում, որտեղ ընդունվել Է դրանց անցկացման կանոնակարգը՝ տարեկան մեկ անգամ, երրորդ հանդիպումը պլանավորվել Էր անցկացնել Բիշքեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին