30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82435.2 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » ԿԸՀ-ն առաջիկայում կքննի պատգամավորական 1 մանդատը վերականգնելու ԼՀԿ դիմումը
Քաղաքականություն

ԿԸՀ-ն առաջիկայում կքննի պատգամավորական 1 մանդատը վերականգնելու ԼՀԿ դիմումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը մուտք է եղել հունիսի 22-ին»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։ ԼՀԿ-ն դիմումով ցանկություն է հայտնել վերականգնել  իր պատգամավորական մեկ մանդատը։ Հերմինե Հարությունյանը նշեց, որ առաջիկայում ԿԸՀ-ն նիստ կգումարի, և այդ հարցը կքննարկվի։

Նշենք, որ 2018թ․ դեկտեմբերին կայացած ԱԺ ընտրություններում Արման Բաբաջանյանն ընտրվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, իսկ մոտ մեկ տարի անց` 2019թ․ սեպտեմբերին, Բաբաջանյանը լքեց ԼՀԿ-ն և դարձավ անկախ պատգամավոր։

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԼՀԿ-ն ունի իրավունք վերականգնելու իր մեկ մանդատը, և վերականգնելու  դեպքում արդյո՞ք Արման Բաբաջանյանը մանդատը վայր է դնելու։ Ի պատասխան մեր այս հարցի՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ մանդատը վայր դրվել չի կարող, որովհետև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված է այդ հնարավորությունը, որ պատգամավորը դուրս գա խմբակցությունից և դառնա անկախ պատգամավոր, բայց ինչ վերաբերում է ԼՀԿ-ի կողմից մեկ մանդատը վերականգնելու իրավունքին, դա օրենքով կարգավորում չունի․ «Այսինքն, երբ կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորը  դուրս է գալիս, արդյո՞ք դա բավարար հիմք է, որ այդ նույն կուսակցության ցուցակով նրան նախորդած մյուս թեկնածուն առաջադրվի՝ իմ անձնական կարծիքով՝ այո, կարող է, որովհետև ի վերջո ցուցակին համապատասխան պետք է լինի խմբակցումը, և հանկարծ անհամապատասխանություն է լինում, ուրեմն այդ անհամապատասխանությունը պետք  է ուղղվի, բայց դա իմ անձնական կարծիքն է, օրենքով չի կարգավորվում»։

Հարցին՝ այս պարագայում ստացվում է, որ կարող են խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, դառնան անկախ պատգամավոր, և այդ մանդատները համալրվեն, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ բոլորն էլ կարող են դուրս գալ․ «Ընդամենը, եթե մեկ պատգամավոր մնա, նշանակում է` խմբակցությունը գոյություն ունի։ Իսկ անկախ պատգամավորների սահմանափակում չկա»։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել. «Հրապարակ»

Սերինե

Մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին. ԼՀԿ անդամ. «Հրապարակ»

Սերինե

Արման Բաբաջանյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին