17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101612.8 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » ԿԸՀ-ն հաշվարկում է` որքան գումար կծախսվի հանրաքվեի անցկացման համար. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

ԿԸՀ-ն հաշվարկում է` որքան գումար կծախսվի հանրաքվեի անցկացման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են անում հասկանալու համար, թե որքան գումար է ծախս­վելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավա­րության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը: Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող է տատանվել 2.5-2.7 մլրդ դրամի սահմաններում:

ԿԸՀ-ից հայտնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժա­մանակ հենց այդքան գումար է ծախսված եղել, և դրանից հետո տեղամասի ավելացում չի եղել, ըստ էության, լրացուցիչ ծախս անելու կարիք կարող է չառաջանալ:

Եվ եթե անգամ գումարի տարբերություն լինի, ապա դա կարող է լինել հանձնաժողովներում ընդգրկված անդամների կամ տեխնիկական սարքավորումները սպասարկող անձանց աշխատավարձերի բարձրացման հաշվին, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի: Հավելենք, որ 2018 թ. ՀՀ-ում գործել է 2010 ընտրատեղամաս:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ԿԸՀ-ն մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը

Սերինե

ԿԸՀ-ն առաջիկայում կքննի պատգամավորական 1 մանդատը վերականգնելու ԼՀԿ դիմումը

Սերինե

Բենզինի կտրոններ, ծրարներ, կնիք, ինտերնետ․ Ի՞նչ է արել ԿԸՀ-ն հանրաքվեի գումարից ծախսած մոտ 250 հազար դոլարը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին