17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ԿԺԴՀ-ն երկու հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Աշխարհ

ԿԺԴՀ-ն երկու հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ Է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել Է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ: Այդ մասին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին:

«Մարտի 2-ի ցերեկը 12:37-ին Վոնսանից ոչ հեռու տարածաշրջանից Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս անգամ հրթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմել Է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետախուզական մարմինները լրացուցիչ տվյալների մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարում»,- ասված Է զինվորականների հաղորդագրության մեջ:
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության հրթիռներ Է արձակել 2019 թվականի նոյեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

Անի Գրիգորյան

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ում իմացել են Չինաստանի կողմից փորձարկվող հրթիռի մասին, որը կարող է Միացյալ Նահանգներում խոցել ցանկացած թիրախ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին