17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107488 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին
Աշխարհ

ԿԺԴՀ-ն ուժեղացնում է վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին

ԿԺԴՀ-ի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը Չինաստանի հետ սահմանին՝ զինվորականներին իրավունք ընձեռելով խոցմամբ կրակելու ցանկացած մարդու, ով սահմանին կմոտենա մեկ կիլոմետր հեռավորությամբ:

Այս միջոցն նպատակամղված Է երկրի տարածք նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն, օգոստոսի 27-ին հաղորդում Է RFA ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուր ԿԺԴՀ-ի Համգյոն Փուքթոյի նահանգից:

«Հվերյոն քաղաքի ոստիկանությունը հրապարակել Է նախազգուշացում հանրային անվտանգության նախարարության անունից, որտեղ ասված Է, որ կորոնավիրուսը տարածվել Է ամենուրեք, բացի ԿԺԴՀ-ից, եւ որ թշնամիները փորձում են այն ժողովրդական հանրապետություն բերել սահմաններով»,- նշում Է RFA-ն:

Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ միջոցները գործում են Չինաստանի հետ ամբողջ սահմանի երկարությամբ, որն ավելի քան 1,4 հազար կիլոմետր Է: Մի այլ աղբյուր RFA-ին հավաստել Է, որ զինծառայողներին այդ շրջանում բաժանել են մարտական փամփուշտներ: Հարեւան ՉԺՀ-ի հետ սամանը, որն անցնում Է Ամոնկան (Յալուցզյան) գետով, միշտ պահպանվել Է բավականին թույլ, ինչից տասնամյակների ընթացքում օգտվել են փախստակներն ու մաքսանենգները:

Հունվարին համավարակն սկսվելուց հետո ԿԺԴՀ-ն փակել Է իր սահմանները:

Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, որ սահմանապահներին օգնության են ուղարկվել Կորեական ժողովրդական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկներ: Պաշտոնական տվյալներով՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

Անի Գրիգորյան

ԿԺԴՀ-ն երկու հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին