29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100905.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Կինը COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում տեղափոխվել էր՝ աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ
Այլ Լուրեր

Կինը COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում տեղափոխվել էր՝ աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից հայտնում են.

«Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ:

Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բարձր ցուցումով , անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը:

Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով»:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել

Անի Գրիգորյան

ԱԶԲ-ն COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ

Նատա Հարությունյան

COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն ՀՀ կառավարությանը կհատկացնի 30 մլն եվրո

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին