6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին
Այլ Լուրեր

Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Արցախի մասին

Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը, որի՝ Սպիտակի երկրաշարժի մասին նկարահանած «Երկրաշարժ» կինոնկարը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մեծ ուշադրության արժանացավ, մտադիր է ֆիլմ նկարահանել Արցախի մասին:

Ռեժիսորն այդ մասին գրել է «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորիս» բաժնում:

Նա հրապարակել է զինվորական հագուստով երեխաների լուսանկար, որոնց ձեռքում Արցախի և Հայաստանի դրոշներն են ու գրել է. «Անպայման ֆիլմ կնկարահանեմ այդ մասին: Ահաբեկչական գործողությունները պետք է վավերագրվեն կինեմատոգրաֆում, որպեսզի նրանք չկարողանան մաքրել իրենց վրայից այդ բիծը»,-շեշտել է Անդրեասյանը:

Իր հետևորդներից մեկի առաջարկով Սարիկ Անդրեասյանը «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմի ներդրողներին կխնդրի կինոնկարի հասույթն ուղղել Արցախին:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին