-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » ԿԽՄԿ-ն Ադրբեջանում այցելել է տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ԿԽՄԿ-ն Ադրբեջանում այցելել է տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է ադրբեջանցիների կողմից հոկտեմբերի 7-ին տարածված տեսանյութից հայտնի, գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին:

Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր պատվիրակներն Ադրբեջանում արդեն այցելել են ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին: Նրա վիճակի մասին ոչինչ ասել չենք կարող, սակայն մեր պատվիրակության ներկայացուցիչներն այնտեղ ծանոթացել են նրա պահման պայմաններին, նրա հանդեպ վերաբերմունքին: Ազնիվ Բաղդասարյանին տրվել  է նաև ընտանիքի անդամների հետ կապվելու հնարավորություն»,- նշեց Ամատունին:

Շաբաթներ առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականներն իբր Արցախի գյուղերից մեկում հանդիպում են մի կնոջ, ում շատ բարեհամբույր ձևով ներկայանում են և հարցնում, թե որտեղից է և ինչ է անունը: Ի պատասխան կինն ասում է, որ իր անունն Ազնիվ է և տեղի խանութում վաճառող է աշխատում: Տեսանյութում կար նաև մի հատված, որտեղ տիկին Ազնիվն ակնհայտ բեմականացված ձևով ադրբեջանցի զինվորականներին ասում է. «Բարի գալուստ ձեր տուն»: Հետագայում պարզ է դառնում, որ բեմականացված նկարահանման զինծառայողներից մեկն էլ դերասան է:

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում գերեվարվել է 3 զինծառայող՝ Նարեկ Ամիրջանյանը, Արեգ Սարգսյանը և Ալբերտ Միքայելյանը:

Հոկտեմբերի 18-ին Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՀ նախագահը ԿԽՄԿ-ին շնորհակալություն է հայտնել կարևոր դերակատարության համար

Նատա Հարությունյան

Գորիս-Շուշի ճանապարհին կորած 10 հայ քաղաքացիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է. Կարմիր խաչի խոսնակ

Սերինե

ԿԽՄԿ-ի թիմը վերադառնում է Ստեփանակերտ աջակցության ծրագրերը շարունակելու համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին