1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները
Այլ Լուրեր

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ դարձող հարձակումները

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք քաղաքացիական անձանց մահվան և վիրավորվելու պատճառ են դառնում:

Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Հայաստանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածից 14 տարեկան երեխայի տուժելու դեպքին:

«Բոլոր տեսակի թիրախավորումները, որոնք պատճառում են քաղաքացիական անձանց մահ և վիրավորումներ՝ մեզ համար խստորեն դատապարտելի արարքներ են: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ցավալի է, անկախ այն հանգամանքից՝ այդ մասին հաղորդագրություն ենք ստացել, թե տեսել ենք տեղում աշխատելիս»,- նշեց Ամատունին:

Նրա խոսքով՝ քաղաքացիականներին պատճառված վնասների մասով իրենք աշխատանքներ են տանում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միշտ չէ, որ կարողանում են համայնքներ հասնել: Ամատունին հայտնեց, որ այդ վնասների գնահատականները կտրվեն մի փոքր ավելի ուշ, երբ կկարողանան այցելել համայնքներ և ֆիզիկապես այնտեղ ներկա լինել:

«Մենք շարունակում ենք ցավով և անհանգստությամբ հետևել իրավիճակին: Լինելով ոչ քաղաքական կազմակերպություն, խախտումներ նկատելու դեպքում, կողմերի հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում քննարկելու ենք լրացուցիչ և շատ հանգամանալից»,- ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից անընդհատ թիրախավորվում են Արցախի Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Մարտակերտ քաղաքները, այլ բնակավայրեր, քաղաքացիական օբյեկտներ, տներ, օգնության շտապող փրկարական մեքենաներ, եկեղեցի ու անգամ հոսպիտալ, որի վրա հարձակումն իրականացվել է հոկտեմբերի 14-ին: Վերջին հաստատված տվյալներով՝ Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ:

Նմանատիպ Հոդվածներ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության նորանշանակ և առաքելությունն ավարտած ղեկավարներին

Անի Գրիգորյան

Վարչապետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Նատա Հարությունյան

ԿԽՄԿ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կողմերին համաձայնության գալ գերիների փոխանակման հարցում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին