16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը
Այլ Լուրեր

Կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը:

Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները: «Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», — նշել է պետական նախարարը:

Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:

Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները:

Արցախի հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի ելույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ: (https://drive.google.com/open…)

Արցախ / Տեղեկատվական շտաբ

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին