19 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70022.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Կյանքից հեռացել է դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը
Այլ Լուրեր

Կյանքից հեռացել է դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 94 տարեկանում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:

Այս մասին  հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954-ին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թվականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։
Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը:
Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին