1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116409.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Կոնգոյի ԴՀ-ում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել Է վեց հազարը
Այլ Լուրեր

Կոնգոյի ԴՀ-ում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել Է վեց հազարը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել Է վեց հազարը, ինչի մասին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել Էր 5 հազար մարդու մասին, որոնք տարեսկզբից կարմրուկի համաճարակի հետեւանքով մահացել Էին Կոնգոյի ԴՀ-ի 26 նահանգներում:

Կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 18 միլիոն երեխա Է կարմրուկի դեմ պատվաստում ստացել ԿԴՀ-ում: Բնակչության հենց այս խումբն Է հիվանդության նկատմամբ առավել խոցելին. կարմրուկի գրանցված դեպքերի 25 տոկոսը բաժին Է ընկնում նրանց: «Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հսկողության տակ առնենք համաճարակը:

Սակայն իրապես հաջողություն հասնելու համար մենք պետք Է համոզվենք, որ ոչ մի երեխա չի ենթարկվում հիվանդանալու չարդարացված մահացու ռիսկի, որը կարելի Է հեշտությամբ կանխել պատվաստման օգնությամբ»,-հայտարարել Է Աֆրիկայի համար ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոյետին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Արման Թաթոյանը կոչ է անում միասնաբար պահպանել հակահամաճարակային կանոնները

Անի Գրիգորյան

«Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է». վարչապետ

Սերինե

Ինչպես ընդլայնել համաճարակի դեմ պայքարի գործիքակազմը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին