7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Կոտայքի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին սրճեփ սարքից կատարված գողությունը
Այլ Լուրեր

Կոտայքի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին սրճեփ սարքից կատարված գողությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Աբովյան քաղաքի սուրճեփ սարքերից մեկից գողություն են արել։

Աբովյանի 3-րդ միկրոշրջանի դեղատներից մեկի հետնամասում ոստիկանները արձանագրեցին, որ կոտրել են սրճեփ սարքի փայտե իրանը, դռան փականները և հափշտակել մետաղադրամներ։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը ժամեր անց բացահայտվեց։ Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Աբովյան քաղաքի 24 և 25-ամյա բնակիչներ։

Նրանք խոստովանել են կատարածը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված դանակահարությունը

Աշխեն

Ոստիկանությունը մեկ օրում հանցագործության 42 դեպք է բացահայտել

Diana Amirkhanyan

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին