12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51444 By Google Analytics
Գլխավոր » Կոտայքում մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվել է մարզի կենսաթոշակառուներին
Այլ Լուրեր

Կոտայքում մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվել է մարզի կենսաթոշակառուներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կոտայքի մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին: Այս մասին ասված է Կոտայքի մարզպետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք:

Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Աբովյանում միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Ակունք համայնքում սնունդ տրմադրվել է միայնակ 5 կենսաթոշակառուի:

Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ:

Նմանատիպ Հոդվածներ

Կոտայքի մարզպետն անդրադարձել է Աբովյանում ապօրինի շինարարության հետ կապված քրեական գործին

Diana Amirkhanyan

105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Diana Amirkhanyan

Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելին փոխարինող ջրատար է կառուցվում

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին