29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգան և հյուսվածք. վարակաբան
Սոցիալական

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգան և հյուսվածք. վարակաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ: Այս մասին հուլիսի 6-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:

«COVID-19-ը կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ սիրտը, երիկամներն, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ, որի մեջ մտնում է գլխուղեղը, ողնուղեղը։ Նեյրո-Covid հասկացություն ունենք, սա նշանակում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգաններ և հյուսվածքներ, մասնավորապես ուղեղի հյուսվածք, ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ»,- ասաց Ղազինյանը:

Վարակաբանը նշեց, որ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը բնորոշ է ծանր ընթացքին:

«Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայություններն այն մինիմալ նևրոլոգիական մանիֆեստացիաներն են, որոնց առկայության դեպքում առաջինը մտածում ենք կորոնավիրուսի մասին, արտահայտված թուլություններն ու մկանացավերը բոլորը մտնում են նևրոլոգիական մանիֆեստացիաների մեջ, սրանք ավելի շուտ կարող են առաջանալ, քան ջերմությունը, հազը և մնացած ախտանիշները»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը նշեց, որ աշխարհը հիմա առնչվում է կորոնավիրուսային հիվանդության 7-րդ սերնդի հետ:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը թրենդային երկրների ցանկում է. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին