30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82412.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 271 բնակիչ
Այլ Լուրեր

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 271 բնակիչ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4467 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3113 նմուշառման հետազոտություն, հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 271 բնակիչ։

37 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։

Նմանատիպ Հոդվածներ

Առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ

Սերինե

Շիրակի մարզում ձևավորվել է հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ

Ani Grigoryan

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 292 պացիենտ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին