24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106889.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Կորոնավիրուսից գրանցվել է մահվան 2 դեպք
Այլ Լուրեր

Կորոնավիրուսից գրանցվել է մահվան 2 դեպք

Հայաստանում երեկ կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասավ 930-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին