24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորման ծավալն ավելի է ընդլայնվելու
Այլ Լուրեր

Կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորման ծավալն ավելի է ընդլայնվելու

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պարետատունը քննարկել է թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և  մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը : Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Քննարկել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխության և մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման հարցը։ Որոշ ժամանակ անց, կարծում եմ, որ թեստավորման շարունակական ավելացման գործընթացը էլ ավելի մեծ ծավալների կհասնի»,- ասաց փոխվարչապետը։

Արտակարգ դրության ռեժիմի պարետը չբացառեց որոշակի սցենարի դեպքում կրկին կարատինային ռեժիմի սահմանումը։

«Որոշ դեպքերում որոշ համայնքներում նմանատիպ ռեժիմ սահմանում ենք, ինչպես, օրինակ՝ սահմանվել է Սևանում, Արենիում, և վարչական առումով կրկին լինելու են խստացումներ։ Պետք է խնդրենք նաև մեր սիրելի հայրենակիցներին, որպեսզի ըմբռնումով մոտենան այս խստացումներին և, կարծում եմ, այս ընդհանուր կանոնների պահպանման տրամաբանությունը և մեր պարտաճանաչությունը  թույլ կտան իրապես նվազեցնել վարակի տարածման թվերը, որը մեզ պետք է ընդամենը մեկ նպատակով՝ առողջապահական համակարգի բավարար կարողությունների և սպասարկման ունակությունների պահպանման համար։ Առողջապահական համակարգը պետք է շարունակաբար կարողանա սպասարկել հիվանդներին»,- ընդգծեց Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ վարակի տարածման մարման մասին որևէ երկիր չի խոսում և վարակը դեռևս մնալու է տևական ժամանակ։

«Կարևորագույն գործոն է այդ ամենում կանոնների, սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակների կրումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը»,- եզրափակեց Ավինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացել է 6 անգամ, երկրորդ երեխայինը՝ 2 անգամ. Տիգրան Ավինյան

Սերինե

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ

Սերինե

Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին