21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու կամ հաջողելու մասին խոսելը վաղ է․ Լիլիթ Մակունց
Քաղաքականություն

Կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու կամ հաջողելու մասին խոսելը վաղ է․ Լիլիթ Մակունց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դիմակ կրելը պայմանավորված է պարետատան պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ դրա անհրաժեշտության մասին վկայում են հետազոտությունները և հիվանդների վիճակագրությունը: «Առողջապահության նախարարության ու պարետատան տվյալներով դիմակիները կանխարգելիչ գործառույթ են կատարում: Պետք է ստանձնենք պատասխանատվությունը և թույլ չտանք, որ վիրուսը տարածվի»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ իշխանությունները ձախողել են պայքարը վիրուսի դեմ, նա արձագանքեց այսպես․ «Ձախողելու կամ հաջողելու մասին վաղ է խոսել, որովհետև վիրուսը դեռ հաղթահարված չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում։ Պետք է կենտրոնանանք առավելագույնը անելու վրա, որպեսզի Հայաստանում վարակի թվերը նվազեն, տարածումը նվազի։ Այս հարցում գոնե չպետք է լինի տարանջատում՝ իշխանության ու ընդդիմության միջև։ Բոլորիս նպատակը պետք է լինի այն, որ բոլորս հաջողենք»։

Ինչ վերաբերում է նրան, որ ԼՂ նախագահի երդմնակլության արարողության ժամանակ եղել է հավաքույթ, որտեղ ՀՀ իշխանությունները դիմակ չեն կրել, Լիլիթ Մակունցը նշեց․ «Դա ինչ-որ խնջույք չէր, դա Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն էր։ Պետք է հարգալից լինենք այդ միջոցառման նկատմամբ։ Արցախում գործում է իրավական այլ ռեժիմ, պետությունները տարբեր են։ Դիմակներ չկրելու առումով մենք ընդունել ենք, որ արժեր դմակներ կրել։ Ես անձամբ հայցում եմ ներողամտություն»։

Նմանատիպ Հոդվածներ

«Իմ քայլին» չի անհանգստացնում, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» ուժերը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն․ Լիլիթ Մակունց

Սերինե

ԱԺ նիստերին որևէ մեկը չի ներկայացել, որը նախապես իմացել է, որ ինքը վարակակիր է․ Լիլիթ Մակունց

Սերինե

Քվեարկությունից առաջ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին