21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո
Աշխարհ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Հիանալի արդյունք, մենք հասել ենք «Գլոբալ պատասխան» խոշոր մարաթոնի առաջին մեծ նշաձողին»,- նշել է նա «Թվիթեր»-ում:

 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին կազմակերպեց դոնորների միջազգային առցանց համաժողով: ԱՄՆ-ն հրաժարվել էր մասնակցությունից: Առաջին փուլում հավաքվել էր 7.4 մլրդ եվրո, այնուհետև մասնավոր դեմքերը, հիմնադրամները և կառավարությունները շարունակել են նվիրատվություններ կատարել:

Այս նախաձեռնության նպատակն է գլոբալ մակարդակում համաձայնեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետազոտությունները: Հենց նման պատվաստանյութեր ստեղծվեն, դրանք հասանելի կլինեն բոլոր երկրներին, այդ թվում՝ աղքատներին:

Նմանատիպ Հոդվածներ

Covid-19. Գրանցվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք` հասնելով` 28606-ի

Սերինե

Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, 451 հոգի ապաքինվել է

Սերինե

Մեծ Բրիտանիայիում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվն անցել է 44 հազարը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին