24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է․ Արսեն Թորոսյան
Սոցիալական

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է․ Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատվաստանյութի մշակումը և դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում, իսկ մենք երկուսի ուղղությամբ էլ աշխատանք ենք տանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն արդեն իսկ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինի։

«Ռուսական «Աֆրիվավիրի»  բանակցություններն ենք տանում,  ինչպես նաև ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիրի» բնակցություններ ենք տանում: Ճապոնականից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ոչ թե դեղերին, այլ պատվաստանյութերին, նախարարը նշեց,  որ աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն վերջնական պրոդուկտ դառնալու:

«Փոխզիջումային մի իրավիճակ կա, և հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարևոր է, քանի որ սկզբում այդ համոզումը չկար: «Մոդերնա» ընկերության պատվաստանյութն ամենահավանական պրոդուկտներից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութեր: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Այստեղ էլ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ, շատ երկրներ, գնելով դեռևս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրներին  դա հասանելի չի լինելու»,- շարունակեց Թորոսյանը։

Նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն արդեն տարբեր երկրների հետ  քննարկում է ապագա պատվաստանյութի գնման հարցեր։ Նա պատվաստանյութի գնման գործընթացը մրցավազքի հետ համեմատեց։

«Որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ արտադրողների հետ, որոնցից մեկի մասին խոսեցի, այնպես էլ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ և հավասար բաշխել: Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցելը կախվածություն կձևավորի Ռուսաստանից. միջազգայնագետ

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին