27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում
Այլ Լուրեր

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը կսկսեն թողարկել առաջիկա երկու շաբաթում

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթվա ընթացքում. դրանք առաջինը կստանան ռիսկի խմբի մարդիկ: Այդ մասին օգոստոսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր անցկացվում Է որակի հսկողություն: Երկու շաբաթվա ընթացքում կթողարկվեն դեղորայքային պատրաստուկների առաջին փաթեթավորումները, որոնք կստացվեն ռիսկի խմբի բժիշկների (պատվաստումների) համար»,-ասել Է նախարարը:

Այն պնդումները, թե կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութն անվտանգ չԷ, Մուրաշկոն չհիմնավորված Է համարել:

«Արտասահմանցի գործընկերները, հավանաբար, զգալով ռուսական պատրաստուկի որոշակի մրցակցային առավելությունները, փորձում են ինչ-որ կարծիքներ հայտնել, որոնք, մեր հայեցողությամբ, բացարձակ չհիմնավորված են: Իսկապես, բազմաթիվ երկրներ ուսումնասիրությունների համար կիրառել են այս կամ այն արագացված ռեժիմները, բայց ռուսաստանյան պատվաստանյութն արդեն ունեցել Է որոշակի կլինիկական տվյալներ»,-ասել Է նախարարը:

Նրա խոսքով, այն հարթակը, որի վրա բազավորվել Է պատվաստանյութի մշակումը, բաղկացած Է պատրաստուկներից, որոնց մի մասը գտնվում Է կլինիկական հետազոտություններում, իսկ մի մասն արդեն դրանք անցել եւ գրանցում Է ստացել:

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից: Պատվաստանյութի մշակումն ու արտադրությունը ֆինանսավորում Է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ պատվաստանյութն անվտանգ Է: Պուտինը հայտարարել Է, որ այդ պատվաստանյութն հաջողությամբ ստացել Է իր դուստրերից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

Անի Գրիգորյան

Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը Հայաստան նախատեսվում է 2021 թվականին

Անի Գրիգորյան

Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին