27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպք չունենք, սակայն չեմ կարող ասել, որ կրկնավարակ չկա․ Արսեն Թորոսյան
Սոցիալական

Կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպք չունենք, սակայն չեմ կարող ասել, որ կրկնավարակ չկա․ Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում ակադեմիական դեբատը շարունակվում է, թե արդյոք լինում են կրկնակի վարակի դեպքեր, թե՝ ոչ, մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով կորոնավիրուսի կրկնավարակի հնարավորությանը։

«Կարծում եմ՝ արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում միջազգային հետազոտական շրջանակներում: Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, իսկ քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել, լավացել ենք, նորից չենք վարակվի»,- ասաց նա։

Թորոսյանը շեշտեց՝ այս հարցի պատասխանն աշխարհը դեռ չունի։ Նա զուգահեռ անցկացրեց, որ այլ միայն սուր շնչառական վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին